Փաթեթի Մասին
Փայլուն, էներգիայով լի և դինամիկ տոնական ծրագիր, որտեղ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն է ստանում բացահայտելու և ներկայացնելու իր տաղանդները, լիցքաթափվելու ու թիմի հետ միասին փայլելու բեմում։ Գունեղ թիմբիլդինգային ակտիվություններով և շոու-էլեմենտներով հագեցած այս ծրագիրը միավորում է երաժշտությունը, պարը և ստեղծագործական մոտեցումները՝ ստեղծելով վառ ու հիշարժան մթնոլորտ։ Այն հիանալի ընտրություն է կորպորատիվ միջոցառումների, ընկերության կարևոր ձեռքբերումների, հոբելյանների և տարեվերջյան տոնակատարությունների համար։ Ծրագիրը ոչ միայն ապահովում է բարձր տրամադրություն և ներգրավվածություն, այլև ստեղծում է լավագույն հարթակը՝ գնահատելու աշխատակիցների ներդրումը, արժևորելու ձեռքբերումները և ոգևորությամբ ներկայացնելու ապագա մեծ նախաձեռնություններն ու նպատակները։



