Փաթեթի Մասին
Leadership Camp-ը պարզապես թիմբիլդինգ չէ։ Այն առաջնորդության զարգացման ինտենսիվ միջավայր է, որտեղ ձևավորվում են վաղվա որոշում կայացնողները, թիմ առաջնորդողներն ու փոփոխություններ ստեղծողները։ Ծրագիրը նախատեսված է մենեջերների, միջին և բարձր ղեկավար կազմի ներկայացուցիչների, ինչպես նաև առաջնորդական ներուժ ունեցող մասնագետների համար, ովքեր պատրաստ են անցնել անձնային և մասնագիտական զարգացման նոր մակարդակի։ Leadership Camp-ի ընթացքում մասնակիցները հայտնվում են իրական մարտահրավերների, բարդ որոշումների և թիմային դինամիկայի պայմաններում, որտեղ բացահայտվում են ոչ միայն նրանց մասնագիտական կարողությունները, այլև առաջնորդական մտածողությունը, պատասխանատվության աստիճանը, ճկունությունը և ազդեցություն գործելու հմտությունները։ Այս ձևաչափը նպաստում է ուժեղ, ինքնուրույն մտածող և համագործակցող թիմերի ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր անդամ հստակ գիտակցում է իր դերը, իր պատասխանատվությունը և իր ազդեցությունը ընդհանուր արդյունքի վրա։
Միջոցառման Լուսանկարները



