Հետ դեպի Գլխավոր FTB Logo
FTB CLUB CAMP SINCE 2015

Friendship

Փաթեթի Մասին

Friendship — մեկ օր, որը փոխում է թիմային հարաբերությունները Friendship թիմբիլդինգային փաթեթը մեկօրյա ինտենսիվ ծրագիր է, որը կառուցված է փուլային և տրամաբանական հաջորդականությամբ՝ նպաստելով թիմային կապերի խորացմանն ու փոխադարձ վստահության ամրապնդմանը։ Օրվա ընթացքում մասնակիցները ներգրավվում են տարբեր թիմային մարտահրավերների և փորձառությունների մեջ, որոնք բացահայտում են մարդկանց վարքագիծը տարբեր իրավիճակներում, զարգացնում համագործակցությունը, հաղորդակցությունը, առաջնորդական հմտությունները և թիմային մտածողությունը։ Ծրագիրը հնարավորություն է տալիս թիմակիցներին նորովի ճանաչել միմյանց, իսկ HR մասնագետներին՝ ավելի խորությամբ տեսնել աշխատակիցների ներուժը, ուժեղ կողմերը և թիմում դրսևորվող դերերը։ Friendship-ի առանձնահատկությունը նրա ամբողջական կառուցվածքն է․ յուրաքանչյուր փուլ նախապատրաստում է հաջորդին՝ մասնակիցներին հասցնելով հուզական և արժեքային կուլմինացիայի։ Օրվա եզրափակիչ հատվածը՝ խարույկի շուրջ անցկացվող ամփոփումը, ստեղծում է անկեղծ շփման և միասնականության յուրահատուկ մթնոլորտ, որը երկար ժամանակ մնում է մասնակիցների հիշողության մեջ։ Եթե ձեր նպատակն է ոչ միայն կազմակերպել ակտիվ հանգիստ, այլ ձևավորել ավելի համախմբված, վստահելի և արդյունավետ թիմ, ապա Friendship-ը լավագույն ընտրություններից մեկն է։