Փաթեթի Մասին
Կյանքի ամենաթանկ հարստությունը հիշողություններն են, իսկ ամենաուժեղ արմատները՝ ընտանիքը։ Family Celebration-ը պարզապես ընտանեկան հավաք չէ։ Սա մի ամբողջ փորձառություն է, որտեղ մի սեղանի շուրջ, մի խաղի մեջ և մի գաղափարի շուրջ միավորվում են տարբեր սերունդներ՝ պապիկներն ու տատիկները, ծնողները, երեխաները, բարեկամներն ու ընկերները։Այս յուրահատուկ թիմբիլդինգային ծրագիրը ստեղծված է, որպեսզի առօրյայի շտապողականության մեջ մարդիկ կրկին գտնեն միմյանց, վերապրեն միասին լինելու ուրախությունը և ստեղծեն հիշողություններ, որոնք տարիներ անց էլ կպատմվեն ընտանեկան սեղանների շուրջ։ Family Celebration-ը դառնում է այն կապող օղակը, որը միավորում է սերունդներին, ամրացնում գերդաստանի արժեքները և հիշեցնում, որ ընտանիքը պարզապես արյունակցական կապ չէ․ այն սիրո, վստահության, ավանդույթների և միասին ապրած պատմությունների ամբողջություն է։ Սա այն օրն է, երբ լուսանկարները դառնում են ընտանեկան ժառանգություն, խաղերը՝ պատմություններ, իսկ միասին անցկացրած ժամանակը՝ ամենաթանկ նվերը, որը կարող ենք տալ միմյանց։
Միջոցառման Լուսանկարները



