Փաթեթի Մասին
Fam and Friends-ը հատուկ մշակված եռօրյա ճամբարային ծրագիր է մեծահասակների համար, որտեղ տարբեր մարզերից և համայնքներից ժամանած մարդիկ հավաքվում են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ ստեղծել նոր կապեր, ձեռք բերել նոր ընկերներ և ապրել հիշարժան փորձառություններ։ Այստեղ կարելի է գալ միայնակ, ընկերների հետ, ընտանիքի անդամների կամ գործընկերների հետ։ Սակայն երեք օր անց բոլորը վերադառնում են արդեն նոր ծանոթություններով, նոր ընկերություններով և տասնյակ հիշողություններով, որոնք շարունակում են ապրել նաև ճամբարից հետո։ Ծրագրի յուրաքանչյուր փուլ մտածված է այնպես, որ մասնակիցները բնական կերպով դուրս գան առօրյա սահմաններից, ճանաչեն միմյանց, բացահայտեն սեփական ուժեղ կողմերը և դառնան մեկ մեծ համայնքի անդամ։ Սա միջավայր է, որտեղ անծանոթ մարդիկ դառնում են ընկերներ, որտեղ ստեղծվում են իրական մարդկային կապեր, և որտեղ մեծահասակները կրկին զգում են այն անկեղծ ուրախությունը, որը սովորաբար վերագրվում է միայն մանկությանը։ Երեկոյան խարույկները, թիմային խաղերը, առաջադրանքները, համատեղ հաղթանակները և անակնկալներով լի օրերը վերակենդանացնում են այն զգացողությունները, որոնք հաճախ մնում են տարիների խորքում՝ չիրականացված երազանքների ու կիսատ թողած արկածների կողքին։
Միջոցառման Լուսանկարները



